Պետք է նայել` կարելի՞ է կրակել, թե՞ ոչ, ոչ թե մեկը զանգի կնոջը, ասի` Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Հայաստանում տեղադրված են  496 հակակարկտային կայաններ, բայց դեռ 5 հազար կայանի կարիք կա:

Ա.Երիցյանը նշեց, որ կայան տեղադրելը մեծ գումարների հետ է կապված,  և 1 ռադիոլոկացիոն կայանի արժեքը 1.5 մլն դոլար է: Նախարարն ընդգծեց, որ  հակակարկտային կայանները խելամիտ չեն տեղադրված, մեկը դրել է իր տան կողքին, մյուսը` ուր հարմար է գտել:

«Պետք է նայել, տեսնել` կարելի՞ է կրակել, թե՞ ոչ, ոչ թե մեկը զանգի կնոջը, ասի` Սիրանո՛ւյշ, մի հատ կրակի»,- նշեց Ա.Երիցյանը, հավելելով, որ սխալ կրակելու դեպքում կարող է ոչ կարկտաբեր ամպերը վերածվեն կարկտաբերի:




Լրահոս