Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են. մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են, մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել, որ մինչեւ հունվարի 15-ը սեփական դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից: Փորձեցինք տեղեկությունների իսկությունը ճշտել ԿԲ-ի մամլո խոսնակ Հարություն Կբեյանից:

Ի պատասխան հարցման՝ Կբեյանը տեղեկացրեց. «Ես մենակ մի բան կարող եմ ասել` ԿԲ-ում կրճատումներ, որպես այդպիսին, չկան: Ուղղակի օպտիմալացման ծրագիր է, որը պլանավորած է նախապես եւ որը որ ենթադրում է ՊՈԱԿ-ի աշխատանքային որոշակի բաների վերաբաշխում, բայց Ձեր ասածը, որ ժամանակ են տվել, իրականությանը չի համապատասխանում»: Ըստ էության, կրճատումը նույն օպտիմալացումն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս