Ռուս իրավապահ մարմինները պարզել են, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևից (Լենքորանսկի) վրեժ են լուծել Մոսկվայում 2016թ. գարնանը «կանաչու թագավոր» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար:
Ինչպես «Ռոսբալթ»-ին հայտնել են իրավապահ մարմիններում, քանի որ Ստամբուլում Ջանիևի սպանությունը ազդեցություն է ունեցել ՌԴ քրեական աշխարհում ուժերի հավասարակշռության վրա, ռուս քննիչները ևս զբաղվել են այդ հետաքննությամբ: Նրանց գրեթե հաջողվել է բացահայտել սպանությունը:
Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության հետաքննության ընթացքում հաստատվել է, որ սպանության համար 2 մարդասպան է վարձվել, ովքեր Ջանիևի խմբավորման զինյալներից են: Ինչպես նաև քննիչները պարզել են, որ Ջամբուլաթին սպանելու պատվեր է տվել հենց Լենքորանսկին:
Հիշեցնենք, որ Ջանիևը սպանվել է 2016թ. օգոստոսին Ստամբուլի հյուրանոցներից մեկի մոտ: Ջանիևից բացի, սպանվել է նաև նրա համադասարանցին, ով կատարում էր վարորդի պարտականությունները: