Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում գործող կուսակցությունների ղեկավարները դժգոհ են ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից և ցանկանում են արտահերթ համագումար հրավիրել և պաշտոնանկ անել վերջինիս:
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում նույն կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը կտրականապես հերքեց նման դժգոհությունների առկայությունը, նշելով, որ նման բան չկա, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ միաձայն է ընտրվել նախագահ:
«Օր օրի հզորանում է ՀՎԿ-ն, առաջիկայում կքննարկվի մեր մարտավարությունը: Մեր քաղաքական ուժը և Արթուր Բաղդասարյանը երբեք խոստումներով չի առաջնորդվում», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան