Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ 2017թ. Չեչնիայի պետական բյուջեն կրճառելու հարցով ՌԴ ֆինանսների նախարարության առաջարկներն անընդունելի են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին նա հայտարարել է բյուջետային խորհրդակցության ժամանակ:
«Բյուջեի մոդելը, որը մեզ առաջարկում է դաշնային կենտրոնը, անընդունելի է Չեչնիայի Հանրապետության համար: Մենք միայն նոր ենք ոտքի կանգնում: Հանրապետությունում առանց այդ էլ շատ խնդիրներ կան: Մենք պետք է զարգացնենք տնտեսության հիմնական ուղղությունները»,-ասել է Կադիրովը:
Նա հավելել է, որ բյուջեի կրճատումը բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար: Բացի այդ, Կադիրովը հայտարարել է ներդրումային կլիման բարելավելու անհրաժեշտության մասին: