Փոխվել են երկու օգնական, երկու խորհրդական. Սյունիքի նորանշանակ մարզպետն ազատվում է Սուրիկ Խաչատրյանի կադրերից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքում նորմալ մթնոլորտ է տիրում, ես ոչ մի բան չեմ նկատել ոչ իր օրոք, ոչ էլ դրանից հետո: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի օրոք մարզում տիրող իրավիճակին, այս մասին նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

«Այս օրերի ընթացքում փոխվել են երկու օգնական, երկու խորհրդական, պատրաստվում եմ մի քանի փոփոխություններ ևս անել», – նշեց նա: Մեր դիտարկմանը, փաստորեն ազատվում եք Խաչատրյանի կադրերից, նա ասաց. «Ոչ մասնագետներից», ճշտող հարցին, փաստորեն ոչ մասնագետներ են եղել, նա նշեց. «Իսկ որտեղ չկան, ամեն տեղ միայն մասնագետնե՞ր են աշխատում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս