Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված մի շարք օրենքներում կատարվում են փոփոխություններ: Դրանց թվում է նաև «Կուսակցությունների մասին» օրենքը: Այն արդեն շրջանառության մեջ է դրված խորհրդարանում:
Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ օրենքը սահմանում է երկու բան. կուսակցությունները պետք է ունենան պարտադիր գրանցում և պետություն ֆինասնավորում: «Այժմ ընդդիմությունը չունի ֆինանսական աջակցություն և հաճախ հենց դրանով էլ պայմանավորված` կագնում է մի շարք խնդիրների առաջ: Ես գտնում եմ, որ ելնելով ստեղծված ներքաղաքական վիճակից անընդհատ նոր կուսակցություններ են բացվում և ամեն մեկը փորձում է որևէ խնդրի լուծում տալ»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ շատ է խոսվում մեկ իշխանություն և մեկ ընդիմություն ունենալու մասին, սակայն մոռանում են, թե ինչպես և որտեղից է սկսվել դրա նախապատմությունը: Նրա կարծիքով ՀՀ-ում գրեթե անհնար է նման կերպով պայքարի ձևը:
Այ հարցին` արդյոք այս օրենքը կկարգավորի՞ դաշտը և ամեն քայլափոխի նոր կուսակցություններ չեն լինի, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել: «Հարցը շատ կամ քիչ լինելը չէ, կարևորը պայքարի արդյունավետ միջոց գտնելն ու ժողովրդի համակրանքին արժանանալն է»,-հավելեց նա: