Թուրքիան Իրաքի հետ սահմանին Շիրնակ մարզում մեծ քանակությամբ տանկեր և զրահատեխնիկա է տեղակայել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Տեխնիկան տեղափոխվել է Թուրքիայի կենտրոնական գավառներից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հետ սահմանին թուրքական ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ եթե շիա աշխարհազորայինները ահաբեկչություն են կազմակերպում Թել-Աֆարում, որը մեծամասամբ բնակեցված է իրաքցի թուրքմեններով, ապա Թուրքիան կարող է «այլ պատասխան» տալ: