ՀԱՊԿ երկրները չեն դիտարկում թեթև թմրանյութերի օրինականացման հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար անընդունելի է թեթև թմրանյութերի օրինականացումը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցով կոմպետենտ մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ղեկավար Իգոր Զուբովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհում գոյություն ունի թեթև թմրանյութերի օրինականացման միտում: Ավելի շատ երկրներ են միանում այդ միտմանը, օրենքներ ընդունում, սակայն մեր երկրների համար դա անընդունելի է: Համենայնդեպս, մենք նման քննարկում չենք նախատեսում»,-ասել է Զուբովը:

Աստանայում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցով կոմպետենտ մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 18-րդ նիստը:




Լրահոս