Մահացած ծննդկանի հարազատներին գումար են առաջարկել՝ բողոքը հետ վերցնելու պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ծննդատանը շաբաթներ առաջ մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատների մոտ բժիշկները տասնյակ միջնորդներ են ուղարկել, որոնց միջոցով անգամ գումար են առաջարկել, որպեսզի մահացածի հարազատները բողոքը ետ վերցնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հռիփսիմեի ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը, հայտնեց, որ շուրջ 40 մարդ է փորձել կապի դուրս գալ իրենց հետ՝ խնդրելով ու առաջարկելով ետ վերցնել բժիշկների դեմ իրենց բողոքը: Ըստ ամուսնու՝ իրենց անգամ գումար են առաջարկել՝ 30-40 հազար ԱՄՆ դոլլար գումարի չափով, ինչը իրենք, բնականաբար, մերժել են: «Իրանք պրյամոյ էլ գումար են առաջարկում ու դաժե էսպիսի բան են ասում, թե վերեւներում են էդ փողը վերցնելու ու փակելու էդ գործը, ավելի լավ ա դուք վերցնեք ու չբողոքեք»,- տեղեկացրեց մահացածի ամուսինը` հավելելով, որ այդ գումարի մասին խոսակցությունը ունեցել է բժիշկներից մեկը, ով հանդիպել է իրենց հարազատների հետ, լաց եղել ու փորձել բացատել, որ ինքը մեղավոր չէ կատարվածում: Իսկ թե կոնկրետ ով է եղել առաջարկողը, Համլետ Ղուկասյանը չմանրամասնեց:

Համլետը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երեխան իրեն լավ է զգում, կերակրում են արհեստական կաթով: Ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում: Երեխայի խնամքի համար աջակցություն է հարկավոր, որ ընտանիքը կընդունի միայն ու միայն բարի մարդկանցից, բայց ոչ բժիշկներից` լռելու դիմաց:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս