ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը:
Հրաչուհի Ջանոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`
գ նա ծնվել է ՀՀ-ում, կամ
գ ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
գ ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2001թ. անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: Իսկ արդեն 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Ստացվում է, որ 2001թ. համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: