
ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Հ. Խաչիկյանը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով կազմակերպել քննարկում` «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի ազդակիր համայնքներին տրվող սուբվենցիաների բաշխման ընթացակարգային հարցերի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հրավիրել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունների աշխատակիցները, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հ. Թադևոսյանը, Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանը և Ախթալա համայնքի ղեկավար Հ. Խաչիկյանը, ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների և ջրօգտագործող ընկերությունների պատասխանատուները:
Քննարկվել են մարզերի համայնքներին տրամադրվող սուբվենցիաների բաշխման ընթացակարգերին վերաբերող հարցեր: Ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից ազդակիր համայնքների տարածքներով հոսող գետերի և օդային ավազանների մոնիթորինգի տվյալները: Քննարկման արդյունքում առաջարկներ են հնչել ուսումնասիրել բնապահպանական սուբվենցիաների հաշվարկման մեթոդաբանության վերանայման հնարավորությունները: