Կարեն Կարապետյանն առաջին անգամ աշխատանքային այց կկատարի Արցախ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական այցի նպատակն է ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ հանդիպումը, տեղում առկա խնդիրներին ծանոթանալը եւ համատեղ աշխատանքների քննարկումը:

Այցը թերեւս ուշագրավ է նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լարվածության պահպանման ֆոնին: Հիշեցնենք՝ այսօր Արցախ են մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչը մեզ հետ զրույցում հոկտեմբերի 27-ին հաստատել էր նաեւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս