
Համացանցում հայտնվել է Սիրիայում ռուսական ուղղաթիռի հրետակոծման տեսագրությունը: Այն մարդասիրական օգնություն էր տեղափոխում Պալմիրայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկին:
Տեսագրության մեջ, որը թվիթերում հրապարակել է WarNews24_7-ը, երկու ուղղաթիռ է երևում: Երբ դրանցից մեկը պատրաստվում է թռիչքի, գետնի վրա մնացած ուղղաթիռի վրա զինամթերք է ընկնում:
Պայթյունից անմիջապես հետո հրդեհ է սկսվում: