Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձավ տարիներ առաջ իր և նախկին նախարար Դերենիկ Դումանյանի միջև տեղի ունեցած բախմանը: Բանն այն է, որ տարիներ առաջ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում, ինչի կապակցությամբ էլ Դերենիկ Դումանյանը դիմել էր դատախազություն:
Դիմելով նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին, պատգամավորը նշեց` քանի դեռ անցյալը մաքրված չէ, ներկան չի կարող հույս ներշնչել: «Եթե անցյալը չի բացահայտվում, ներկան հուսադրող չէ», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: