
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական Հոմս նահանգում հրետակոծության արդյունքում ռուսական ուղղաթիռի կործանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է BBC-ն:
Ռուս զինվորականների խոսքով՝ ուղղաթիռը վնասվածքներ է ստացել վայրէջքի ժամանակ:
Ավելի վաղ SITE Intelligence Group մոնիթորինգային խումբը՝ հղում անելով ջիհադիստների Amaq գործակալությանը հայտնել էր, որ «Իսլամական պետության» զինյալները խոցել են ռուսական ուղղաթիռը:
Ռուսական պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մարդասիրական օգնություն տեղափոխելիս:
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել Սիրիայում ռուսական ուղղաթիռի հրետակոծման տեսագրությունը: