Մաթևոս Սարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի մարտի 15-ին Վանաձոր քաղաքում տնակներից մեկի դիմաց ծաղրելով իրեն անծանոթ Փաշիկ Մելիքյանին և նրա կողմից ստանալով ապտակ, վիճաբանել ու հարձակվել է վերջինիս վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ստեփան Մելիքյանի կրծքավանդակին, այս մասին ArmLur.am լրատվականը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Պարզվում է Մաթևոս Սարոյանը տեսնելով փողոցը հատող Փաշիկ Մելիքյանին սկսել է ծաղրել նրան, անվանել է «ապերիկ», որից կնոջ և երեխաների հետ անցնող Փաշիկը վրդովվել է և ապտակել Սարոյանին:
Տղամարդիկ սկսել են միմյանց քաշքշել, իսկ երբ Ստեփան Մելիքյանը փորձել է նրանց հաշտեցնել դանակահարվել է Սարոյանի կողմից:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Մաթևոս Գրիգորի Սարոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3/երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով: