
Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը շարունակում է հետաքրքրվել «Վալենսիա»-ի պաշտպան Ժոաու Կանսելուի ծառայություններով:
«Cope»-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը բանակցել է պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Նա դիտարկվում է որպես փոխարինող Ալեիշ Վիդալին, որը կհեռանա ձմռանը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կանսելուն մասնակցել է 10 հանդիպման: