ԼՂՀ ՊԲ շտաբում հանդիպում է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին, ԼՂՀ ՊԲ շտաբում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող հսկայածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին և վստահեցրել, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր:




Լրահոս