
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել, որն այսօր կազմակերպում է հավաք-երթ:
Այն կընթանա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դեպի առողջապահության նախարարություն, այնուհետ դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր գտնվում է Հովհաննես Հարությունյանը:
Կներկայացվեն կարևոր պահանջներ, կընթերցվի նամակ-պահանջ, կհնչեն կոչեր: Նամակի տեքստն ու պահանջները շուտով կհրապարակվի:
Երթի սկիզբը` 7-ը նոյեմբերի, ժամը` 14:00-ին ՄԻՊ գրասենյակի դիմացից: