ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի քրեական գործով առաջին դատական նիստը: Արարատ Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ սա հետապնդում է քաղաքական հայացքների համար: Ի դեպ, նիստի ավարտին Խանդոյանի աջակիցների եւ տուժած ոստիկանների միջեւ տեղի ունեցավ քաշքշոց, եւ հնչեցին հայհոյանքեր ու մեղադրանքներ: Կանանցից ոմանք ոտիկաններին հարցնում էին, թե որքան գումար են ստացել կեղծ ցուցմունքներ տալու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Ամեն տարի ես փետրվարին հիմնարկից տեղեկանք եմ ներկայացնում, որպեսզի վերահաշվարկ կատարեն: Ուզում եմ ստույգ իմանալ, թե որքան է կազմում իմ աշխատանքային ստաժը: Ցանկանում եմ իմ աշխատանքային ստաժի վերահաշվարկ կատարվի: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:

Ռուբիկ Եսայան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական ապահովության պետական ծառայության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժնում 31.10.2013թ. Ռ. Եսայանին 39 տարի 5 ամիս 15 օր աշխատանքային ստաժի հաշվառմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կեսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կաննոների (այսուհետ՝ Կանոններ) 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչեւ 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական ապահովության
պետական ծառայության պետի տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ, օրինակ, մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել են մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում:

Ստեփան Իսկանդարյան (43 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցման համար անհրաշետ է՝
– գրավոր դիմում,
– դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
– լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ եւ լիազորագիր՝ հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններում տրվելու դեպքում՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
– դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
– երեխայի ծննդյան վկայականը:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե խնամակալության եւ հոգեբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:




Լրահոս