
Վրաստանի պաշտպանության նախարարությունը վերականգնել է նոր համազգեստով բանակում պարտադիր զորակոչը, որը չեղարկվել էր այս ամռանը: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Նրա խոսքով՝ «զինակոչիկները սկզբնական նախապատրաստություն կանցնեն և կձավորվեն որպես լիարժեք զինծառայողներ», նրանց աշխատավարձերը կբարձրանան մինչև 50 լարի (մոտ $20), ինչպես նաև հնարավորություն կունենան օգտագործել հանգստյան օրերը:
Հիշեցնենք, որ Վրաստանի պարտադիր զինակոչը դադարեցվել էր 2016թ. հունիսին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Հիդաշելիի հրամանով: Նրա խոսքով՝ այդպիսով վրացական բանակը պետք է անցներ պայմանագրային ծառայության: