Վաղը Հովհաննես Հարությունյանին կհետազոտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանն համացանցի իր էջում տեղեկացնում է, որ վաղը «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կհետազոտեն:

«Լավ լուր

Բոլորիս անհանգստությունը պտուղ տվեց՝ վաղը Սասնա ծուռ Հովոյին MRT հետազոտություն կանեն։

Այս մասին ինձ զանգահարեց, տեղեկացրեց Առողջապահության նախարարության բուժվարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

Հուսանք, որ լավ լուր կունենանք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՄԻՊ գրասենյակի դիմաց և իրենց բողոքն են ներկայացնում առ այն, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, և նա ունի օգնության կարիք:




Լրահոս