Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Ազիզյանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակվել:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հովհաննես Ազիզյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։