Ամբողջ աշխարհը շունչները պահած հետևելու է ԱՄՆ-ի ընտրություններին. ինչ է սպասվում այսօր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհն այսօր շունչը պահած հետևելու է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին և արդյունքներին: Եվ դա միանգամայն հասկանալի է, ի վերջո ԱՄՆ-ն աշխարհի գերտերություններից է և ընտրությունների արդյունքներն այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են թողնելու ամբողջ աշխարհի վրա: Թեկնածուները երկուսն են՝ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության կողմից:

Տարբեր վերլուծությունները ցույց են տվել, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում սպասվում է, որ կպահպանվի ներկայիս քաղաքականությունը և լուրջ վայրիվերումներ չեն լինի: Սակայն Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում փոփոխությունները շեշտակի են լինելու: Այժմ միանշանակ դժվար է ասել, թե ընտրություններում ինչ արդյունք կգրանցվի: Տարբեր ուսումնասիրությունները միանշանակ և հեշտ հաղթանակ չեն խոստանում թեկնածուներից որևէ մեկին:

Նրանք հիմնականում հավասար շանսեր ունեն: ԱՄՆ ընտրությունները չափազանց կարևոր են ոչ միայն գլոբալ միջազգային քաղաքականության, այլև համահայկական խնդիրների, Հայաստանի արտաքին քաղաքականության և նույնիսկ Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման տեսանկյունից, որովհետև ԱՄՆ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Ամերիկայում ապրում են միլիոնավոր հայեր, և իր հերթին հայերի ձայնը կարևոր է նախագահի թեկնածուների համար: Մեկ բան ակնհայտ է` այսօր կընտրվի այն մարդը, ով առանցքային նշանակություն ունեցող երկիրը կկառավարի չորս տարի:

Մանրամասները՝  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս