
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը մեկնել են Դուբայ՝ նշելու Ծառուկյանի դստեր, Արգամիչի հարսի՝ Էմմայի ծնունդը: Նոյեմբերի 1-ին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կինը՝ Էմմա Ծառուկյանը, դարձավ 27 տարեկան, եւ, ահա, խնամիները որոշել են այն նշել տաք երկրներում՝ օտար աչքերից հեռու: Մեկնել են ընտանիքներով՝ զավակների եւ թոռների հետ միասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: