«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին հայտարարել էր.«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում… իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները»: Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր. «Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»:
Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում նախարարին նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ասաց, որ վարչապետն արդեն անդրադարձել է նախարարի հայտարարությանը: Այսինքն՝ Ալթունյանը որեւէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա: Փոխարենը քննադատություններից հետո նա փորձում է սրբագրել հայտարարությունը եւ այսօր կհանդիպի 3 տուժածի հարազատների հետ: Մինչդեռ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015-2016 թթ մահացած ծննդկանների թիվը հասնում է 15-ի: Այսինքն՝ միայն առավել մեծ աղմուկ հանած դեպքերն են արժանացել նախարարի ուշադրությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում՞