Gelandewagen-ի հայտնի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանը, ում իրավապահ մարմինները նախօրեին Մոսկվայում բերման էին ենթարկել, 10 օր ժամկետով կալանավորվել է, փոխանցում է Ntv-ն:
Մառա Բաղդասարյանը կալանավորվել է՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների չվճարման մասին առաջին 4 գործի վերանայման արդյունքներով:
Անցած գիշերը նա անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, որից հետո նրան տեղափոխել են դատարան:
Այս տարվա մայիսին Մառա Բաղդասարյանը, ում հորը մամուլն անվանում է մսի ամենախոշոր վաճառական, դարձել է Gelandewagen-ի հայտնի ավտոարշավի գործով ֆիգուրանտ: Այդ ժամանակ առանց պետհամարանիշների ամենագնացը, որը պատկանում էր «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության փոխնախագահի որդուն, ժամում 200 կմ արագությամբ փախել է ոստիկանների հետապնդումից: Մառա Բաղդասարյանը գտնվել է մեքենայում, սակայն նրան հաջողվել է խուսափել քրեական հետապնդումից և ստացել է միայն 10 օր ազատազրկում: Բաղդասարյանը նաև Մոսկվայում Կուտուզովի պողոտայում եղել է խոշոր վթարի մասնակից, որի արդյունքում Մոսկվայի համալսարաններից մեկի մեկ ուսանող է զոհվել: Այդ ժամանակ ավտովթարի մեղավոր ճանաչվեց զոհվածը: