Մոսկվայում ձերբակալվել է Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հարավում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Gelandewagen-ի հայտնի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Լենինի պողոտայում ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ սկզբում ոստիկանության աշխատակիցները տուգանել են նրան սխալ կայանման համար: Փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Բաղդասարյանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մոտ 16 չվճարված տուգանք ունի:

«Նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել դատական բաժանմունք տեղափոխվելու ծանուցման մասին»,-հավելել է աղբյուրը:

ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունում հաստատել են 23-ամյա բնակչուհու ձերբակալությունը:

Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը զբաղվում է մսի մեծածախ առևտրով:




Լրահոս