Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը, ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ, որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ:
Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:
Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության ,գիտության, մշակույթի ոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով և այլ բազում դրական գործեր այդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին:
Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվել է արդյո՞ք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ և իմ քաղաքական թիմի հրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները միշտ պետք է՞ մնան ընդդիմանդիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում կարող ե՞ն դառնալ իշխանություն իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիսմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությւունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:
Ընդդիմադիր ուժ է՞ այսօր <<Հայկական վերածնունդը>> , միանշանակ` այո, ծայրահեղական ուժ է՞ ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարող ե՞նք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ:
2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք ետընտրական դաշինքների, միանշանակ` այո: Այսքանը մեր տեսակի և դիրքորոշումների մասին:
Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: §Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություներըª հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե §Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե:
Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն գոնե մեր քաղաքական թիմի մասով: Կունենամ քննադատողներ, միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո: Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ և մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակ գտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին և իմ անողոք քննադատներին և իմ համախոհներին և մեր բոլոր հայրենակիցներին»: