Ադրբեջանի գործոնը պատրվակ ներկայացնել` ներսում պահանջատիրությունը լռեցնելու համար, ընդունելի չէ. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուց հետո ստեղծված «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը շարունակում է իր պայքարը:

Երկու շաբաթ առաջ խորհուրդը հրապարակեց ճանապարհային քարտեզ, որով ամրագրվեց շարժման նպատակներն ու ռազմավարությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այժմ բողոքի ակցիաներ սկսելու կոնկրետ ծրագիր չկա. ««Սասնա ծռեր» շարժումը կոնկրետ ակցիաների մասին չի խոսել, ես էլ ընդհանուր եմ խոսել, այս պահին հստակ, կոնկրետ ոչնչի մասին չեմ ասել»:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ պայքարի վերսկսումն այն պայմաններում, երբ բարձրաձայնվում է պատերազմի վերսկսման մասին, Ենիգոմշյանը նշեց. «Հայկական կողմում արված այդ հայտարարությունը կոնկրետ վերաբերում էր Ադրբեջանում կայնալիք մեծ զորավարժություններին, իհարկե այդ զորավարժությունները, անխտիր բոլորը պետք է հաշվի առնեն: Մենք, մեր շարժումը, մեր համախոհներն առաջիններից են եղել, ովքեր վտանգների դեմ են կանգնել, թե՛ անցյալում, թե՛ ներկայում, բայց ադրբեջանական վտանգի խնդրի տակ անընդհատ քողարկել ներքին ցանկացած պահանջ, ընդունելի չէ»:

Ալեք Ենիգոմշյանը նշում է` շարժումը ընդհանրապես և՛ անցյալում, և՛ հիմա ոչ մի կրիտակական պահի այնպիսի քայլերի չի դիմել, որ երկրի ավնտանգությունը խարխլի. «Կրկնում եմ՝ Ադրբեջանի գործոնը պատրվակ ներկայացնել ներսում պահանջատիրությունը լռեցնելու համար, ընդունելի չէ: Իսկ դրա փոխարեն մեր կողմը մշտապես գիտակցում է ցանկացած արտաքին վտանգի դեպքում անհրաժեշտ հայրենասիարակն և պետության շահերը պաշտպանելու անհրաժեշտության հրամայականը:




Լրահոս