Հարց քաղաքացիներից` ձեռնարկության լուծարման գործընթացն ի՞նչ կարգով է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ձեռնարկության լուծարման գործընթացն ի՞նչ կարգով է տեղի ունենում: Ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը:

Անի Օհանյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ պաշտոնական լուծարում եւ ոչ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով: Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
գգործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության,
գօրենքով արգելված գործունեության իրականացում,
գգործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
գօրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է Ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:




Լրահոս