ԱՄՆ-ում կնախագահի Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը. կանխատեսում են հայ քաղաքագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ, ինչպես նաև կազմվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը՝ 435 անդամով, ընտրվելու են Սենատի մեկ երրորդը, 12 նահանգի կառավարիչներ, բազմաթիվ քաղաքապետներ, նահանգային խորհրդարանների պատգամավորներ, տեղական ավագանու անդամներ և այլն:
Նախագահի թեկնածուները երկուսն են՝ Հանրապետական Դոնալդ Թրամփն ու Դեմոկրատական Հիլարի Քլինթոնը:

ArmLur.am-ը հայ քաղաքագետներից փորձեց տեղեկանալ, թե ում են տեսնում ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով. «Վիճակը, որն այսօր առկա է ԱՄՆ նահանգներում և վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներով Հիլարի Քլինթոնի հաղթանակի հավանականությունն  ավելի մեծ է, բայց ընտրողը քաղաքացիներն են, և նրանք են արդյունքների որոշողը»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյան. «Կարծում եմ Հիլարի Քլինթոնը, ենթադրում եմ, որ ամերիակցիները չեն խելագարվել և հսկա կայսրությունը չեն հանձնի Թրամփին»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան. «Առավել մեծ շանսեր ունի Հիլարի Քլինթոնը: Դա պայմանավորված չէ նրա վարկանիշով, այլ այն արշավով և ռեսուրսներով, որոնց տիրապետում է այդ թեկնածուն: Քլինթոնին են սատարում ինչպես դեմոկրատական, այնպես էլ` առաջին հայացքից ոչ տրամաբանորեն` հանրապետական վերնախավը»:

Քաղաքագետ Սարգիս Մանուկյան . «Ես կարծում եմ, որ կհաղթի Քլինթոնը»:

Պատմաբան Գևորգ Մելքոնյան. «Դեռ երկու տարի էլ առաջ պարզ էր, որ հաղթող կճանաչվի Քլինթոնը, մտածել, որ Թրամփը շանսեր ունի, հավանական չէ»:




Լրահոս