
Այժմ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնբաց դատական նիստում քննվում է Կարո Եղնուկյանի տեսակցությունների սահմանափակման դեմ բողոքը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չսահմանափակվեն. «Կարո Եղնուկյանի դեմ ընտրված սահմանափակումներն անհեթեթ են և անհիմն: Անձի սահմանադրական իրավունքները չպետք է ոտնահարվեն, իսկ այս պարագայում առանց որևէ մեկ նախադասության ու փաստի, քննիչը որոշում է կայացրել սահմանափակել իմ պաշտպանյալի տեսակցություններն ու հեռախոսազանգերը»:
Դատական նիստին ներկա է նաև Կարո Եղնուկյանն ու նրա աջակիցները:
Այսօրվա նիստը կրկին հետաձգվեց՝ պատճառն աշխատանքային օրվա ավարտն էր: