
Նոյեմբերի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի դեսպանության դեսպանորդ Մալխազ Մալաշխիան և Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: