Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: Ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար անխափան ու որակյալ էլեկտրամատակարարման ապահովման կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև ընկերության կողմից իրականացվող շինաշխատանքների որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ իր գոհունակությունը հայտնելով երկուստեք համագործակցության արդյունքներից, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքում ընկերության կողմից նախաձեռնվող ծրագրերի կյանքի կոչմանը մշտապես աջակցելու համար:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու վերաբերյալ, որն առավել արդյունավետ կդարձնի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառությունը:




Լրահոս