«Բոլոր մթերքները պրինցիպով թանկացել են». քաղաքացիները` առաջին օգտագործման մթերքների թանկացման մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, կաթնամթերքը, շաքարավազը թանկացել են:

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և  բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ:

Թանկացել է նաև կանաչ լոբին, խառը կանաչին, կանաչ սոխը, սխտորը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը, լոլիկը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3.7 տոկոս գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2 տոկոս գնաճ: Իսկ, ահա, գազարը, կաղամբը, գլուխ սոխը, ծաղկակաղամբը, ճակընդեղը, ընդհակառակը, էժանացել են: Թե՛ բանջարեղենի՝ վերը նշված տեսականու թանկացումը, թե՛ նաեւ որոշ տեսակների էժանացումը նախորդ ամսվա համեմատ, բնականաբար, պայմանավորված են նաեւ սեզոնային գործոնով:

ArmLur.am-ն այս առթիվ հարցում անցկացրեց քաղաքացիների միջև` հասկանալու համար, թե առաջին անհրաժեշտության սննդատեսակների թանկացումը իրենց գրպանի վրա զգում են, թե ոչ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 Լիդա Եղիազարյան,Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս