Պուտինը շնորհավորել է Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ համատեղ աշխատանքի հույս հայտնելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել, որում հույս է հայտնել, որ երկու երկրները դուրս կգան ճգնաժամային իրավիճակից, ինչպես նաև կլուծեն միջազգային օրակարգի ակտուալ հարցեր և արդյունավետ լուծումներ կգտնեն գլոբալ անվտանգության մարտահրավերների համար:

ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել Թրամփին այդ պատասխանատու գործունեության մեջ:




Լրահոս