9 նոյեմբերի, 2016թ., Երևան. Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնի Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության շրջանակներում:
Կրթական անվճար ծրագրին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր դպրոցականներ, նախապես գրանցվելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Beeline–ի կողմից հովանավորվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդ սերնդին կրթության ոլորտին առնչվող հարցերում, իսկ նպաստելով նրանց շփմանը պատմությանը, մշակույթին և արվեստին, փորձում ենք հարստացնել երիտասարդների գիտելիքները և ներքին աշխարհը, այդպիսով հնարավորություն տալով նրանց դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու Արտաշես Հովսեփյանի կոթողային որմնաքանդակին, ինչպես նաև կիրառելու ժամանակակից մոտեցումներ՝ կոմիքսային արվեստի միջոցով վերարտադրելով Սասունցի Դավթի հերոսական կյանքի զանազան դրվագներ: Ծրագիրը խթանում է երեխաների արվեստի ընկալումը, ինչպես նաև հայրենասիրական զգացումները»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Կրթական ծրագիրն ընթանում է երեք փուլով։ Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին և Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներին համառոտ ներկացվում է կոմիքսային արվեստի սկզբունքները: Ապա յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան պատկերներից եւ տեքստերից և վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները և ըստ ժամանակագրոթյան կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձևավորված տարբերակ: Գրանցման և տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:
Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։
* * *
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:
* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Մամլո պատասխանատու՝
Մարիա Հովսեփյան
Հեռախոս. (37410) 54 19 32, Ֆաքս. (37410) 56 85 50
էլ-փոստ. [email protected]
«ԱրմենՏել» ՓԲԸ
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82
[email protected] [email protected]