
Լրագրող և հասարակական գործիչ ներկայացած Սյուզան Ջաղինյանը, ով երեկ մեկնել էր Բաքու, իր երախտագիտությունն է հայտնել ադրբեջանցի իրգործընկերներին:
Haqqin.az-ի հետ հարցազրույցում Ջաղինյանը մեղադրել է Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ:
Իր այցը Ջաղինյանը «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է անվանել:
Ջաղինյանը նաև քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, ով, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին: