Միջոցառումներ՝ նախատեսված «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր և երկկողմ համագործակցության հարցերով համաժողով:

1. Նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից Էլիտ պլազա բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցերով համաժողով:

2. Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից Երևանի առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի կլոր սեղան-քննարկում առևտրատնտեսական համագործակցության հարցերով, որի ընթացքում կներկայացվեն երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները:

3. Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից Ա. Ս. Պուշկինի անվան հ.8 դպրոցում կանցկացվի կրթության հարցերով կլոր սեղան-քննարկում «Ապագայի դպրոցը միասին ենք ստեղծում» թեմայով:

4. Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից Երևանի քաղաքապետարանում կանցկացվի պետական համակարգում քաղաքացիների դիմումների հետ աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաներ թեմայով կլոր սեղան-քննարկում:

5. Նոյեմբերի 10-ին ժամը 11:00-18:00 Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկների կողմից Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում և հ. 17 պոլիկլինիկայում կանցկացվեն վարպետության դասեր:

6. Նոյեմբերի 10-ին ժամը 13:00-14:00 Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվեն վոկալի և երաժշտական գործիքների վարպետության դասեր:

7. Նոյեմբերի 10-ին ժամը 13:30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Մարտական մատիտ» նկարների ցուցադրության բացումը:

8. Նոյեմբերի 10-ին ժամը 18:30-ից Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճի նախասրահում կանցկացվի «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլի նկարների ցուցադրությունը:

9. Նոյեմբերի 10-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա «Բիս Կվիտ» խմբի համերգը:

10. Նոյեմբերի 11-ին ժամը 10:00-18:00 Ալեքսանդր Թամանյանի թանգարանում Ի. Ե. Րեպինի անվան ռուսական գեղարվեստի ակադեմիայի սաների կողմից կանցկացվի ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքների ցուցադրություն:




Լրահոս