Մամ ջան, դու հիմա լացում ես, բայց դրանք ուրախության արցունքներ են. «Սասնա ծուռ» Հովհաննեսի նամակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը բաց նամակ է ուղարկել, որը ուղղված է նրա մորը և «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին:

«Ծնուդդ շնորհավոր ՄԱՄ ջան…

ցավդ տանեմ կներես չեմ ասում, շատ եմ ասել, էսօր ասում եմ Շնորհակալություն, քանզի քիչ եմ ասել։ Քո 61 ամյակիդ ծնկաչոք պիտի ասեմ Շնորհակալություն, ոնց որ կներես ասեցի, վերջին մեր բաժանման օրը….

Շնորհակալ եմ, որ ունեմ քեզ, իմ բարի, իմ սուրբ մամա, որ հորս մահից հետո դարձար ինձ հայր, հետո նոր մայր։ Այսօր ինձ համար կրկնակի տոն է։ Հպարտ մարդ եմ ինձ զգում, քանզի այսօր իմ երկու հերոսների ծննդյան օրն է` մորս ու Նժդեհյան տեսակ` Պավլիկ հոպարիս։

Շնորհավոր ձեր ծնունդները իմ հերոներ։ Մամ ջան, բազմաթիվ մաղթանքներ եմ ստանում, բոլորովին ինձ անծանոթ մարդկանցից, բոլորը միաբերան ինձ ասում են, որ հպարտ են ինձանով ու իբրև թե ես հերոս եմ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ ջերմ խոսքերի համար, բայց ես դեռ չեմ արել այդ կոչմանն համարժեք ոչինչ` բացի նրանից որ ընդամենը կարողացել եմ կանգնել իրական հերոսների կողքին, բայց հերոսի կողքին կանգնելը թեկուզ և ընկնելու գնով` էդ հերոսություն չէ՛, այլ հերոսը Մայրս է, որ չնայած կյանքի դառնություններին ու դժվարություններին` եղար ինձ համար ամեն ինչ։

Շնորհակալ եմ ծեծիդ համար, որ ստացել եմ Չ տառիս համար, չեմ կարում, չիգիտեմ, չի լինի, չեմ ուզում…

Շնորհակալ եմ որ ասում էիր` հույսդ մենակ միշտ քո վրա դիր, տղե՛ս, չկա ուժերից վեր բան։

Մամ ջան, Պավլիկ հոպարս էլ է ինձ սովորեցրել մի բան, որ չի կարելի մարտական ընկերոջն ասել երեք բան` կներես, խնդրում եմ, շնորհակալ եմ։

Հոպար ջան, էս տարի խոստացա, որ պիտի նշեինք մեր տանը… Աստծուց խնդրում եմ առողջություն քեզ ու մորս։ Դու ինձ խոստացել ես, որ կպարես հարսանիքիս քավոր ջան։

Մամ, ուզում եմ, որ իմ սերն ու խոստումները ուժ տան քեզ, ոնց որ ինձ ուժ են տալիս քո սերն ու աղոթքները։ Մամ ջան, խնդրում եմ, որ հետևես առողջությանդ։

Կհանդիպենք շուտով Նոր Իրական անկախ Հայաստանում։

Իմ անգին մամա, գիտեմ հիմա դու լացում ես, բայց դրանք իմ երազած` ուրախության արցունքներդ են, միշտ խնդրել եմ Աստծուն որ քո աչքերից թափվեն միայն երջանկության արցունքներ, դու էլ ինձ ասում էիր, որ կտեսնես դրանք, երբ որ գրկես իմ որդուն, իսկ դու կգրկես իմ որդուն, երբ սահմանում էլ չեն զոհվի որդիներ… ու նրանց մոր աչքերից էլ չեն հոսի արցունքներ։

Մենք ընտրել ենք կա՛մ ՄԱՀ կա՛մ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ: Վախկոտ դավաճանները մեզ զրկեցին թե՛ մեկից, թե՛ մյուսից, ինչով ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց դավաճան լինելու փաստը և ոչ միայն հայությանը, այլ ամբողջ սփյուռքին, ցույց տվեցին իրենց իրական ռուս-թուրքական կեղտոտ դեմքերը։

Մամ ջան, հոպար ջան, շնորհակալ եմ Աստծուցս, որ ունեմ ձեզ…

ՀՀ.ԱՆ.ՔԿՀ.ԴՀ
07.11.2016
Հարությունյան Հովհաննես»:




Լրահոս