
Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՍԱՊԾ պետի պաշտոնից.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝
Արմեն Հայրապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։