Լոնդոնում տրամվայ է շրջվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են Լոնդոնի հարավում տրամվայի շրջման արդյունքում, փոխանցում է BBC-ն:

Տրամվայի վարորդը ձերբակալվել է:

Տրամվայը դուրս է եկել ռելսերից և շրջվել Կրոյդոն շրջանում: Ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:




Լրահոս