ՀՀ Վարչապետ կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երեւան ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման եւ տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով՝
Վ. Մարտիրոսյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին
տեղակալ
Վ. Պողոսյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան – ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Մ. Ղազարյան – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Պողոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ
վարչության պետի պարտականությունները կատարող»