Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացին մտադիր է մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում, ապա կարո՞ղ է դադարեցվել նրա՝ ՀՀ քաղաքացիությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Քույրս մտադիր է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Խնդրում եմ ասեք՝ այդ դեպքում կարո՞ղ է դադարեցվել նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։

Ստելլա Սուքիասյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ս. Սուքիասյանի հարցին՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը:
Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից եւ հովանավորությունից:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ:




Լրահոս