
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին երկշաբաթյա ընթացքում ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն պետք է դադարեցվի արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության լիազորությունները:
Նա նաև հանձնարարեց վերացնել արդարադատության նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչության գործառույթները:
«Իսկ մնացած տեսչական կազմակերպությունների գործունեության վերահսկողության, ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՊԵԿ-ին: ՀՀ արդարադատության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողական գործառույթները վերապահվում են արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը», – նշեց նա