
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մասնավորապես, գյուղի բնակիչները սպառնում էին երթով հասնել մինչև Արտաշատ-Երևան ավտոճանապարհը: Գյուղացիները բողոքում էին Այգեստանի գյուղապետից և նրա հասցեին մեղադրանքներ հնչեցնում:
ArmLur.am-ը կապ հաստատեց գյուղապետ Սոկրատ Հովսեփյանի հետ` հասկանալու համար, արդյոք ճիշտ են հնչող մեղադրանքները: Ի պատասխան գյուղապետը հայտարարեց, որ վաղը ասուլիսով հանդես կգա և կպատասխանի բոլոր մեղադրանքներին: Վերջում էլ հավելեց, որ ինքը թքած ունի ցանկացած կարծիքի վրա և չի ամաչում:
Լուսանկարը` shamshyan.com-ի: