
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում:
Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 3.1 տոկոս գնանկում, իսկ ոչ պարենային ապրանքները էժանացել են 2.3 տոկոսով:
Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծառայությունների սակագները 2.1 տոկոսով բարձրացել են: