Աղվան Հովսեփյանն ընդունել է իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Բավարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայումս իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին։

Ա.Հովսեփյանը ողջունել է հյուրին՝ Հայաստան այցելելու համար ու բարձր գնահատել նրա ներդրումը՝ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության հաստատման գործում։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս